Կանաչ աշխարհ
Դրախտավարդ
Պատկանում է քարբեկազգիների ընտանիքին: Հայրենիքը Ճապոնիան ու Չինաստանն է: Ոչ մշտադալար թուփ է, որի տեսակներից մեր մոտ աճեցվում է պարտեզայինը:
Դրախտավարդ
Թփի բարձրությունը հայրենիքում և Սև ծովի ափերին հասնում է մինչև 2 մետրի: Ճյուղերի վրա հակադիր նստած, օվալաձև, սրածայր, ատամնավոր տերևների վերին մակերեսը մուգ կանաչ է, իսկ հակառակ կողմը` բաց կանաչ: Ցայտուն ընդգծված տերևաջղեր ունի: Ծաղիկները ծաղկաբույլերով են, որոնք գնդաձև կամ հովանոցաձև տեսք ունեն:
Ծաղկաբույլերը փարթամ են ու խոշոր, բազմերանգ են. հիմնականում լինում են սպիտակ կամ վարդագույնի տարբեր երանգներով: Պարտեզագործության մեջ շատ տարածված է դրախտավարդի ծաղիկների գույնը արհեստական եղանակով փոխելը: Այդ նպատակով ծաղկելուց մի քանի շաբաթ առաջ բույսերը ջրում են ալյումինի պաղլեղով(շիբ), մեկ լիտր ջրի մեջ լուծելով 5 գրամ շիբ: Դրանից հետո դրախտավարդի սպիտակ ծաղիկները ձեռք են բերում երկնագույն, իսկ վարդագույնը` բաց մանուշակագույն երանգներ:
Ծաղկած ժամանակ դրախտավարդը պահում են ստվերում: Ծաղկում է ամառվանից մինչև աշուն:
Բույսը բազմանում է կտրոնով: Կտրոնից պետք է ունենալ 2-3 հանգույց: Բազմացումը կատարվում է փետրվար-մարտ ամսին: 18՞-20 աստիճան պայմաններում կտրոնները արմատակալում են 13-15 օրում: Եթե բույսը բավական խոշորացել է, և արմատներն ամբողջությամբ ընդգրկել են թաղարը, անհրաժեշտ է փոխադրել ավելի մեծ թաղարի մեջ:
Դրախտավարդը խոնավասեր է. անունը հունական ծագում ունի, որի հիմքում ընկած է ջուրը, որն էլ ցույց է տալիս բույսի հակումը ջրի նկատմամբ:
Ամռանը պետք է առատ պետք է ջրել, ինչպես նաև բույսը ցողել ջրով: Իսկ սեպտեմբերի երկրորդ կեսից հետո ջրման նորման աստիճանաբար պակասեցնում են, որի շնորհիվ բույսը հետզհետե դադարում է աճելուց և ուշ աշնանը տերևաթափ է լինում:
Ձմռանը դրախտավարդը պահում են 3-4 աստիճան պայմաններում, որտեղ բույսն ամբողջությամբ տերևազրկվում է և սկսվում է հանգստի շրջանը, որը տևում է 2.5-3 ամիս:
Հանգստի շրջանում ջրման նորման խիստ պակասեցնում են և խոնավացնում են միայն հողի արտաքին մակերեսը` որպեսզի բուսյն ամբողջությամբ չոչնչանա:
Կարդացեք նաև
Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը, որպես բնական աղբյուր, տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում...
Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն...
Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս...
Գեղեցիկ և էկզոտիկ ծաղիկների թվին պատկանող այս բազմամյա կիսաթուփը ծագումով Հարավային Աֆրիկայից է: Այս ծաղիկն անսովոր գեղեցիկ ձև և գույներ ունի: Նրա միջուկը վառ կապույտ գույնի է` պսակավորված դեղին գույնով, իսկ ծաղկաթերթիկները...
Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները...
Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ` կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտավոչապես 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի...
Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին...
Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան` փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր...
Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է: Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus)...
Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են...
Ընտանիքը. Երկշաքիլավորներ: Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը: Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով...
Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է...
Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae)...
Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է...
Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYb8GLRI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403